HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեշտել են ազատագրված տարածքներում հայկական զինուժի ներկայության անհրաժեշտությունը

Ապրիլի 22–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ազգային–քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների, մտավորականների և երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր «Արցախյան ճակատում «ստատուս–քվոյի» հրամայականը» թեմայով հավաք–քննարկում։ Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հավաքի  ընթացքում ելույթ ունեցան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանը և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի կանաչների սոցիալ–էկոլոգիական կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, Ազգային նոր պահպանողական շարժման ղեկավար Էդուարդ Աբրամյանը, Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության ատենապետ Արմեն Մանվելյանը, Ռազմավարական հետազոտությունների ակումբի անդամ Արթուր Ավթանդիլյանը, «Հայ Կամավորականների Համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը, «Հայկական Ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքս Քանանյանը, որոնք շեշտեցին և հիմնավորեցին Հայաստանի Հանրապետության և համայն հայության համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքներում հայկական զինուժի ներկայության անհրաժեշտությունը, իշխանությունների պարտվողական քաղաքականության արդյունքում հայրենի հողը կորցնելու վտանգի աստիճանը, հայրենիքի մի մասը բանակցություններում սակարկման առարկա դարձնելու, Ադրբեջանին հանձնելու և տարածաշրջանում որոշ գերտերությունների ճնշումներին ենթարկվելու Սերժ Սարգսյանի դավաճանական պահվածքը։ Քննարկման մասնակիցները մեկ անգամ ևս փաստեցին իրենց վճռական կեցվածքը արցախյան ճակատում առկա «ստատուս–քվոյի» պահպանության և հազարավոր հայ մարտիկների արյան գնով ազատագրված հայրենիքի պաշտպանության գործում։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղի ունեցած հավաք–քննարկումը ցանկանում էր կազմակերպել ապրիլի 2–ին Թեքեյան մշակութային կենտրոնում, սակայն իշխանությունների համապատասխան մարմինների կողմից կենտրոնի ղեկավարության վրա ճնշում գործադրելուց հետո այն հետաձգվեց։ Այսօր հավաքը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող տարածքում և քննարկմանը ներկա էր նաև տիկին Փոստանջյանը։ «Սարդարապատ» շարժման  նախաձեռնող խումբ 22.04.10թ. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter