8-ամյա աղջկան դեռ չեն գտել
Ապրիլի 23-ի առավոտյան վերսկսվել են ապրիլի 20-ին Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած, ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնումները:
Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ից մինչեւ ժամը 20.40-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների, ջրասուզակի եւ պարամեդիկի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի` Երեւանի Արշակունյաց եւ Տիգրան Մեծի պողոտաներով անցնող հատվածի խողովակներում, Ռոստովյան փողոցի տակով անցնող թունելում, եւս մեկ անգամ ուսումնասիրվել են ջրանցքի` «Սուրմալու» առեւտրի կենտրոնով անցնող, ինչպես նաեւ Նոր Խարբերդից մինչեւ Ջրաշեն գյուղ մոտ 11 կմ երկարությամբ ձգվող հատվածները, որտեղ միաժամանակ որոնողական աշխատանքներ է իրականացրել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Աշխատանքներին մասնակցել են նաև փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները եւ թիվ 3 եւ 4 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը, ինչպես նաեւ ՀՓԾ եւ «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել