HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում են ոստիկանը եւ սպորտսմենուհին

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ոստիկան Արթուր Մադոյանի եւ քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոնուհի Ա. Մ-ի նկատմամբ` Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված և Երևան քաղաքում բնակվող ԻԻՀ քաղաքացի Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գույքը հափշտակելու նպատակով նրա կատմամբ ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանն ու սպորտսմենուհին 2010թ. ապրիլի 18-ին` ժամը 1:30-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի 23 շենքի 3-րդ հարկի աստիճանահարթակում մոտեցել են Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին ու նրա աշխատակցուհի Ծ. Ա-ին: Ա. Մադոյանը, ներկայանալով իբրև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, իր ծառայողական «Մակարով» տեսակի ատրճանակն ուղղել է Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի գլխին և հայտնել, թե նրան կասկածում է թմրամիջոցների առևտրի մեջ` կարգադրելով ներս մտնել բնակարան: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը` Ա. Մադոյանը Ա. Մ-ի հետ Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակում են գործել վերջինիս վրա, որի ընթացքում Ա. Մադոյանը բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին, իսկ Ա. Մ-ն իր ձեռքին եղած մետաղյա խողովակով` նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև Արթուր Մադոյանը և Ա.Մ-ն ստուգել են ավազակային հարձակման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողի հագուստների գրպանները, սակայն գումար չեն հայտնաբերել: Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից, Ա. Մ-ին և Արթուր Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (Ավազակությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Արթուր Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter