Նամակը կհանձնեն Չինաստանի դեսպանատանը
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով
Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը կոչով` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին միացնել նրա հզոր ձայնը համաշխարհային հանրությանը, ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը եւ դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսեւորումները, որպեսզի նման ողբերգությունը երբեք չկրկնվի մարդկային պատմության մեջ»,- ասված է նամակում:
Դիմումը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լեւոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խարատյանը, Լեւոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը եւ ուրիշները: Վաղը` ապրիլի 24-ին, ժամը 12։15, Տիգրան Խզմալյանը նամակը կհանձնի դեսպանատուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել