
Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հատկապես այս օրերին հիշում է իր տատերին ու պապերին, որոնք ապրել են Արեւմտյան Հայաստանում եւ վերապրել են Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացված Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորի տատը` Խնկենին, փրկվել է մի բարեգութ թուրք ընտանիքի շնորհիվ, որն ապաստանել է նրան:
«2000-ից ավելի դպրոցներ եւ վարժարաններ ոչնչացվեցին, 3000-ից ավելի վանքեր ու եկեղեցիներ, մի ողջ կենսակերպ, մշակույթ, քաղաքակրթություն, որը շատ ավելի ծանր է եւ տարողունակ, քան ցեղասպանությունն առանձին վերցրած»,- «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը նշեց, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են միջազգային դատարանում լուծել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցը, սակայն այս դեպքում երկու կողմերն էլ նախապես պետք է պայմանավորվեն, որ պետք է ընդունեն դատարանի կայացրած ցանկացած վճիռ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել