HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիլիպ Գորդոն. «Ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը»

«Մենք նկատի ենք առնում նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների քննարկումն իր Ազգային ժողովում: Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն` մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նշել է, թե ԱՄՆ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի որոշումը` շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության ու հաշտության տեսլականի ուղղությամբ: Ֆիլիպ Գորդոնն իր հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, միաժամանակ նշել է, որ իրենք շարունակում են կողմներին կոչ անել` հետամուտ լինել հարաբերությունների կարգավորմանը, որն օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային և Հայաստանին, այլև տարածաշրջանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter