Գավառի գործով Սաղաթելյանը հետախուզվում է
Հատուկ քննչական ծառայությունն այսօր «Ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, կրելու կամ պահելու» համար Արտավազդ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Հիշեցնենք՝ քրեական գործը, որով անցնում է նաեւ Սաղաթելյանը, հարուցվել է 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում տեղի ունեցած միջադեպի պատճառով՝ «Արամ և Արթուր Մարտիրոսյանների ու Հրաչյա Պետրոսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ պահվող հրազենների գործադրմամբ 3 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու» դեպքի առթիվ:
Նախաքննությունը, ինչպես հայտնում են ՀՔԾ մամլո ծառայությունից, շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել