Փարիզի քաղաքապետը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով երեկ Փարիզի քաղաքապետարանում ընդունելություն էր կազմակերպել քաղաքապետ Բերնար Դելանոեն: Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների խորհրդի նախագահ Ալեքսիս Գովցյանը, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, ֆրանսահայեր:
Իր ելույթում Փարիզի քաղաքապետը դատապարտեց հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` նշելով. «մենք իր անունով ենք կոչում հայության, մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը: Մենք միանում ենք այս հարցին, ճշմարտության հարցին, հայ ժողովրդի հարցին: Արդեն իններորդ տարին կազմակերպվող այս հանդիպումը ճշմարտության պահանջ է, նաեւ` բարեկամության պահանջ»:
Քաղաքապետը խոսեց նաեւ երկու ժողովուրդների բարեկամության մասին, հանդիպումը կարեւորեց երկու ժողովուրդների մշակույթների փոխանցմամբ: Դելանոեն հույս հայտնեց հաջորդ տարի լինել Հայաստանում եւ մասնակցել Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Վերջում քաղաքապետը կոչ արեց լինել հաստատակամ մեր համոզումներում եւ շարունակել միասին կառուցել անկախությունը:
Սեդա Գրիգորյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել