HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Փարիզում

Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի ութ հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած արդեն ավանդույթ դարձած նախօրեի հանդիպումը կայացավ ապրիլի 23-ի երեկոյան, Փարիզի Հանրապետության հրապարակում: Երիտասարդներն իրենց բողոքն ու պահանջը Թուրքիային արտահայտել էին հրապարակում կանգնեցված` ցեղասպանությունը դատապարտող պաստառներով`Հայոց ցեղասպանությունից չառանձնացնելով նաեւ աշխարհում կատարված մյուս ցեղասպանությունները: Այսօր առավոտյան միջոցառումները մեկնարկել են Սենատից : Կեսօրին Փարիզի հայ առաքելական եկեղեցում մատուցվելու է պատարագ, որից հետո փարիզահայ համայնքը կազմակերպելու է բողոքի իր ամենամյա երթը : Երթի մեկնարկը տրվելու է 1915 թվականի ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի մոտակայքից, եւ ուղղվելու է դեպի Թուրքիայի դեսպանատուն: Երթն այնուհետեւ շարունակվելու է դեպի Հաղթանակի կամար, վառելու անհայտ զինվորի ջահը : Աստղի հրապարակում սպասվում է նաեւ Շառլ Ազնավուրի մասնակցությունը, որն առաջին անգամ պաշտոնապես պետք է մասնակցի միջոցառմանը իբրեւ Շվեցարիայում ՀՀ դեսպան: Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ապրիլի 25-ին հայկական պատարագ է մատուցվելու Փարիզի Աստվածամոր տաճարում: Սեդա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter