HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեղասպանության 95-րդ տարելիցին տվիրված միջոցառումներ` Էջմիածնում

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին տվիրված միջոցառումները Էջմիածնում սկսվել էին երեկվանից: Ապրիլի 23-ի երեկոյան Էջմիածնի քաղաքապետարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Երտասարդները վառվող մոմերով , Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց շարժվեցին Կոմիտասի անվան հրապարակ: Ապրիլի 24-ի վաղ առավոտից արդեն մարդաշատ էր Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակը: Այստեղ էր հավաքվել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը: Հավաքվածները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Կոմիտասի արձանին, հետո քայլերթով շարժվեցին դեպի Մայր տաճարի բակում վեր խոյացող Ցեղասպանության զոհերի խաչքար-կոթող: Ծաղկադրման արարողությունից հետո քայլերթի մասնակիցները ներկա գտնվեցին Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում բացված Մեծ Եղեռնի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter