HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողի նամակ

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ տպագրեք ներքոհիշյալ հոդվածը, որի պատասխանատվությունը ամբողջությամբ վերցնում եմ ինձ վրա: Այն ճշգրիտ է եւ ամբողջովին համապատասխան իրականությանը: Շրջապտույտ դատական համակարգում 19.11.07 թ. ես հայցադիմում եմ ներկայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան իմ տղա Արտյոմ Զախարյանին բնակելի տան համասեփականատերերի ցանկից հանելու պահանջի մասին: Դատարանը 16 ամիս գործը քննելուց հետո (որը համարում է ողջամիտ ժամկետ) վճիռ է կայացրել գործի վարույթը կարճել` սխալ հիմնավորմամբ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է իմ վերաքննիչ բողոքը, այն ամբողջությամբ բավարարել, բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Վանիկ Վարդանյան) քննել է բեկանված վճիռը եւ վճռել հայցը մերժել` ավելացնելով, որ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան մեկ ամսվա ընթացքում: Բնականաբար, ես նորից բողոքարկել եմ ստորադաս դատարանի ապօրինի վճիռը, քանի որ վերջինս սխալ է հանել դատարանի իր նախագահին եւ վերաքննիչ դատարանի երեք դատավորներին: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի որոշակիության սկզբունքը պահանջում է, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննության առարկա: Համոզված եմ, եթե վերաքննիչ քաղաքացիական դատարանը նորից բավարարի իմ վերաքննիչ բողոքը եւ բեկանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ապա այն կվերադարձնի վճիռ կայացրած նույն դատարան եւ կկրկնվի նույն շրջապտույտը: Ի՞նչ իմաստ ունի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարան եւ այն բեկանել, եթե որեւէ արդյունքի չես հասնում: Հարց` քանի՞ անգամ ես պետք է բեկանեմ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որպեսզի ավարտվի դատաքննությունը: 20.01.2010 թ. «Առավոտ» թերթը տպագրել է հարցազրույց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ, որն ասել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենսգրքերում գործը վերադարձնելու ինստիտուտը, այսինքն` երբ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները բեկանում են ստորադաս դատարանների վճիռները, ապա չպետք է վերադարձնեն նույն դատարան այլ կազմով քննելու: Պարոն Ավետիսյանը պատասխանել է. «Դուք իրավացի եք», միաժամանակ ավելացրել` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ինչպես եւ ՀՀ վճռաբեկ դատարանը հաճախ կայացնում են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու եւ գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու մասին որոշումներ: Դատական ակտի այդ տեսակը նախատեսված է գործնականում բոլոր ժողովրդավարական պետություններում: Բայց ժողովրդավարական պետություններում (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում) նախատեսված է նաեւ, որ դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները չպետք է նորից դառնան քննության առարկա, իսկ ինչու՞ սրա մասին չի ասվում: Ահա այս ապօրինություններն են ստիպում, որ ես հույսս կտրեմ Հայաստանի Հանրապետության դատական համակարգից եւ դիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հուսով եմ, որ շահագրգիռ պաշտոնյաները կկարդան այս հոդվածը եւ համապատասխան երզարկացություններ կանեն: Յուրի Զախարյան Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցի N 17 տան բնակիչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter