HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ենթարկվել են սեռական շահագործման

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի բնակչուհի, 1975 թ. ծնված Էմմա Ա.-ն 2008 թվականին խաբեությամբ հավաքագրել և Արաբական Էմիրություններ է փոխադրել 1981 թ. ծնված Շուշան Մ.-ին և 1982 թ. ծնված Ալվարդ Մ.-ին, որտեղ օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը` ենթարկել է սեռական շահագործման: Էմմա Ա.-ն փորձել է նաև նպաստել Հայաստանի բնակչուհի, 1974 թ. ծնված Դարեջան Ա.-ի` պոռնկությամբ զբաղվելուն: Մայիսի 24-ին ԿՀԴՊ ԳՎ-ում Շուշան Մ.-ից հաղորդում է ընդունվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Էմմա Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter