HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիացի պատգամավորը բարձրացրել է ջավախքահայության խնդիրները 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ. ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորի կողմից նշվել է,  որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախքահայության առջև ծառացած խնդիրները էթնկիական փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները, հետապնդելով ջավախքահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով: Վրացական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի փաստարկները՝ փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը: Ներկայացնելով Վրաստան այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդյունքները՝ պրն Բլումը հավաստիացրեց «Երկիր» միությանը, որ նա շարունակելու է ջավախքահայության իրավունքների պաշտպանության իր ջանքերը և մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter