HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ուսուցիչը մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու համար

Այսօր` ժամը 13-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուսուցիչը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` «անառակաբարո գործողություններ»: Ըստ այդ օրենքի` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ուսուցչի վարքի վերաբերյալ հանրությանը ահազանգել էին թիվ 11 հատուկ դպրոցում աշխատած երիտասարդները եւ նույն դպրոցի նախկին շրջանավարտները, որից հետո Լեւոն Ավագյանը դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանություն` նշելով, թե իրեն զրպարտել են, որի արդյունքում «սուտ մատնության» համար մեղադրանք էր առաջադրվել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Որոշ ժամանակ անց գործի քննությունը անցավ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական գլխավոր վարչության վարույթ, որտեղ էլ այս տարի Սուխուդյանի մեղադրանքը վերացվեց, եւ մեղադրանք առաջադրվեց ոստիկանություն դիմած ուսուցչին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter