Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարեց լրատվամիջոցների համազգային քարոզարշավ
Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին Ամերիկայի Հայկական Համագումարը հայտարարեց լրատվամիջոցների համազգային քարոզարշավ` իրազեկելու հանրությանը Հայոց Ցեղասպանության մասին և բացատրելու ցեղասպանության հաստատման կարևորությունը. հայտարարեց Համագումարը:
Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության շարունակական ժխտումը` Համագումարը կրկնապատկում է իր ջանքերը` Հայոց Ցեղասպանության դասերը մոռացության չմատնելու և Կոնգրեսում և Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումն ապահովելու ուղղությամբ,- հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Այս տեսահոլովակները, որոնք այսօր ցուցադրվեցին ամբողջ երկրով, բարձրացնում են ցեղասպանության մասին իրազեկվածությունը, կոչ անում ցեղասպանությունների ճանաչումն ու կանխարգելումը:
Առաջին տեսահոլովակը` Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, http://www.youtube.com/watch?v=KVoOYAKnT-c , թողարկվեց վաղ առավոտյան (ապրիլի 24-ին) և ևս մեկ անգամ թողարկվեց երեկոյան 11:15pm EST/8:15pm PST և 11:57pm EST/8:57pm PST Ֆոքս Բիզնես Նեթվորք հեռուստաալիքով, որը հասանելի է մոտավորապես 60 միլիոն ընտանիքների: Այն նաև կցուցադրվի ապրիլի 25-ին 10:15 EST/7:15pm PST և 10:59pm EST/7:59pm PST:
Երկրորդ տեսահոլովակը` Հայկական Համագումար. իրազեկում և ճանաչում http://www.youtube.com/watch?v=ie4XUpLpSCc, հանրային հեռուստաալիքներով ապրիլի 24-ին թողարկվել է ողջ երկրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել