HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են երկու երիտասարդ աղջիկների դիակներ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Գոռ» սուպերմարկետի ետևի ջրանցքից  երկու երիտասարդ աղջիկների դիակ է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկները մոտ 25-30- տարեկան են: Դիակները դուրս են բերվել բնակիչների օգնությամբ: Դեպքի վայրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ոստիկանության այլ աշխատակիցներ, դատական փորձագետներ, ինչպես նաև շտաօգնության երկու մեքենաներ: Այժմ դատական փորձագետները դիակների զննություն են իրականացնում և փորձաքննության են ենթարկում արդեն երկրորդ աղջկա մարմինը: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter