HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոցի» նոր համալիրը ուղևորներին կսպասարկի հոկտեմբերից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորային նոր համալիրի բացման արարողությանը: Նոր համալիրն ունի տարեկան 3.5 մլն. ուղևոր սպասարկելու հնարավորություն՝ առանձնացնելով մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը: Համալիրում ուղևորահոսքերի սպասարկումը կսկսվի ս.թ. հոկտեմբերից:

Օդանավակայանի ենթակառուցվածքի և շինությունների արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է 2002թ.-ից «Զվարթնոց»-ի կառա­վարու­մն ստանձնած ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն: Աշխատանքներն իրականացվել են երեք փուլով. առաջին փուլում իրականացվել է օդանավակայանի հին ենթակառուցվածքի՝ ներառյալ վազքուղու և թռիչքադաշտի վերանորոգումն ու վերազինումը, կառուցվել են նոր շինություններ: Երկրորդ փուլում մեկնարկել է ուղևորային նոր համալիրի կառուցումը՝ մեկնման և ժամանման սրահներով: Շինարարությունն իրականացվել է 2004-2007թթ.: Երրորդ փուլում՝ 2008-2011թթ. ուղևորային համալիրի կառուցումն ամբողջացվել է օդանավակայանի հանրային գոտում նոր տերմինալի, ժամանման և մեկնման հասարակական սրահների և ավտոկանգառի շենքի կառուցմամբ:

Համալիրի բացման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել նորակառույց ուղևորային համալիրի հնարավորություններին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter