«Լինսի» հիմնադրամը շարունակելու է դպրոցաշինության ծրագիրը աղետի գոտու մարզերում
ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ «Փոխըմբռնման վերաձեւակերպված հուշագրի» կնքման առաջարկությանը։ Սա նշանակում է, որ հիմնադրամը շարունակելու է աղետի գոտու մարզերում նախորդ տարիներին ծայր առած դպրոցաշինության ծրագիրը` այդ նպատակին տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Լինսիի» գործընկերներին եւ նշել, որ դպրոցաշինությունը հիմնադրամի իրականացրած ամենահաջողված ծրագիրն է, որի շնորհիվ մեզանում ներդրվեցին շինարարության լավագույն չափանիշներ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել