Հրդեհ տանը. բնակիչը մահացել է
Երեկ Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:18-ին հրդեհ է բռնկվել Հովտաշատ գյուղի 17 փողոցի 18-րդ տանը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել Մասիս քաղաքի ոստիկանության աշխատակիցները եւ շտապ օգնության մեկ բրիգադ:
Հրդեհը մարվել է ժամը 11.49-ին: Ննջասենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1961 թ. ծնված Սեդրակ Եղիազարյանի դին` այրված վիճակում: Այրվել են Հրեղեն Եղիազարյանին պատկանող տան ննջասենյակի հատակը` 3 քմ մակերեսով, եւ մեկ մահճակալ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել