HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավերեց նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Պոպովը իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Իգոր Պոպովը շնորհակալություն հայտնեց նախարարին բարեմաղթանքների համար եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Իգոր Պոպովը իր տպավորությունները ներկայացրեց Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter