Անդրանիկ Մանուկյանը` Ուկրաինայի դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հրամանագրեր է ստորագրել Անդրանիկ Մանուկյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու եւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Կիեւ)` շնորհելով նրան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի երեկ հրամանագրեր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Մինսկ):
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Oլեգ Եսայանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պարտականություններից եւ Արմեն Խաչատրյանը նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրով Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք): Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել