HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ոստիկանության կաշառակերությունը ցուցադրելու առաքելությամբ

Լիաննա Աղաջանյան Ianyan Magazine, http://www.ianyanmag.com/?p=2342 Մինչ այժմ հազարավոր մարդիկ են դիտել մի սփյուռքահայի կողմից նկարահանված հանպատրաստից հոլովակը, որում հայ ոստիկանը կանգնեցնում է նրան և դրամատիկ հանդիպում է տեղի ունենում: Մի քանի ամիս առաջ ոստիկանը արագությունը գերազանցելու կեղծ մեղադրանքով կանգնեցրել է Դրոյի (որը ներկայանում է իր առաջին անունով` ելնելով այս զեկույցի նպատակներից) մեքենան, որից հետո նրան անհանգստացրել և ոտքով հարվածներ են հասցրել: Այդ դեպքից հետո նա ասում է, որ մեքենա վարելիս իր հետ վերցնում է տեսախցիկ, որպեսզի պաշտպանի իրեն ոստիկաններից, ովքեր կարծում են, որ կարող են կաշառել իրեն: Նկարահանելու նրա նպատակը նաև այն էր, որ ինքը ցանկանում էր ցույց տալ տեղի հայերին, որ նրանք ևսկարող են դուրս գալ ոստիկանության դեմ և պահանջել, որ հարգվեն իրենց իրավունքները: Կաշառակերությունը Հայաստանում էական խնդիր է: Ըստ «Թրանսփերենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության զեկույցի` 180 երկիր ընդգրկող ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 109-րդ տեղը: Սեդա Մուրադյանի` 2007թ. Global Integrity Report-ում տպագրված հոդվածում ասվում է. «Մասնագետները մեղադրում են պետության, որ այն հակված է կաշառակերության, որը արմատացել է խորհրդային ժամանակաշրջանում և տարածվել է անկախ Հայաստանում: Ոստիկանության ոչ թափանցիկ աշխատանքն էլ իր դերն է խաղում»: «Ճանապարհատրանսպորտային ոլորտում կաշառակերությունը պայմանավորված է թափանցիկության բացակայությամբ.... Կան բազում պատճառներ. օրենքները ներառում են խտրական դրույթներ, մարդու իրավունքների խախտումներ, որոնք էլ կաշառակերության հիմք են»,- ասում է Է.Հովհաննիսյանը: «Օրենքները պարունակում են երկիմաստ կամ ոչ պարզ սահմանումներ, որոնք ավտոտեսուչներին հնարավորություն են տալիս ըստ իրենց հայեցողության մեկնաբանել օրենքները, որը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկի և շահերի կոնֆլիկտի»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սաղաբալյանը 2005թ. իր մի հաղորդման մեջ բացահայտում է, որ հայ ավտոտեսուչին կաշառելը հասարակ և պարբերաբար կրկնվող երևույթ է: «Ճանապարհային կանոնների ենթադրյալ կամ ապացուցված խախտումների պատճառով օրինական պատժից խուսափելու համար նախատեսվաած կաշառքը 1000 դրամ է: Փողոցները և մայրուղիները հսկող ոստիկանները, ենթադրվում է, որ պարտավորված են այդ գումարի մեծ մասը փոխանցել իրենց վերադասներին: Անօրինական վճարումների մեկ այլ միջոց է Տեխսպասարկումը, որը ամեն տարի պետք է անցնեն նախատեսված 250 000 մեքենաները, որոնք գրանցված են Հայաստանում»: Ինչպես հայտնում է «Ազատ Եվրոպա», «Ազատություն» ռադիոկայանը, վերջերս նախագահ Սերժ սարգսյանը պահանջեց, որ կառավարությունն ավելի ակտիվ պայքարի կաշառակերության դեմ, երբ կաշառակերությանն առնչվող դատական գործերը Հայաստանում աճեցին 40 %-ով: Ծնված լինելով Իրանում և մեծանալով ԱՄՆ-ում` Դրոն անցյալ տարի տեղափոխվեց Հայաստան, որովհետև զգում է, որ սա է իր երկիրը: «Այժմ ես պատճառ չեմ տեսնում օտար երկրում ապրելու համար, երբ մենք ունենք անկախ պետություն, և հատկապես եթե հնարավորություն ունես աշխատանք գտնել այստեղ, ունենալ հաջողակ բիզնես կամ ապրել նախկինում կատարած ներդրումների կամ էլ թոշակի հաշվին»,- ասում է նա իր ինտերնետային հարցազրույցի ժամանակ: Նա որոշ ժամանակ անց պատասխանեց ստորև նշված մի քանի հարցերին: ՀԱՐՑ. Ի՞նչը դրդեց Ձեզ նկարահանել երկու ոստիկաններին, ովքեր Ձեզ կանգնեցրել էին: ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժանմունքը հաճախ է մեքենաները կեղծ կամ առանց պատճառի կանգնեցնում` արագ կաշառք ստանալու նպատակով: Հայ վարորդները, որոնց մեծամասնությունը ոչ գիտեն իրենց իրավունքները և ոչ էլ երթևեկության կանոնները, քանի որ իրենց վարորդական իրավունքները գնել են անօրինական ճանապարհով և ոչ թե թեսթ հանձնելով, հակված են կաշառք տալու: Չնայած կեղծ մեղադրանքով վարորդներին կանգնեցնելու իրավիճակը վերջին մի քանի տարիներում փոքր-ինչ բարելավվել է` հին սովորույթները դեռ առկա են ներկայիս ոստիկանական ուժերում: ՀԱՐՑ. Ինչի՞ համար նրանք Ձեզ կանգնեցրին և Ձեր կարծիքով ի՞նչ պատճառով նրանք Ձեզ կանգնեցրին: ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` նրանք կազմել էին իմ բնութագիրը` ելնելով այն փաստից, որ ես ունեմ նոր բեռնատար մեքենա և նոր պետհամարանիշ` ենթադրելով, որ ես նաև ունեմ գումար իրենց տալու համար իմ իրավունքները և ազնվությունը պահանջելու փոխարեն: ՀԱՐՑ. Ինչպիս՞ն են ոստիկանական ուժերը Հայաստանում: Ո՞րն է Ձեր ընդհանուր կարծիքը նրանց մասին: ՊԱՏԱՍԽԱՆ. Ես պետք է ընդունեմ, որ անցած երկու տարիների ընթացքում, ճանապարհային ոստիկանության աշխատանքի մակարդակը բավականին բարելավվել է Հայաստանում, և դա պարզ նկատվում է Երևանում կազմակերպված և օրենքի տառը պահպանող երթևեկության շնորհիվ: Ես չէի համարձակվի վարել Երևանում մի քանի տարի առաջ, և դուք էլ հազվադեպ կտեսնեիք կին վարորդների այդ ժամանակ, քանի որ երթևեկությունը քաոսային էր և անօրեն: Այսօր իրավիճակը շատ է տարբերվում և իրականում առաջին անգամ Հայաստանում մեքենաները ստիպված են կանգնել խաչմերուկը հատող հետիոտներին ճանապարհ տալու համար: Ինչևէ, դեռ շատ աշխատանք է մնացել անելու, որ ոստիկանական ուժերի մեծամասնությունը սկսի աշխատել ճիշտ ու քաղաքակիրթ ձևով: Նաև գոյություն ունի ևս մի մեծ խնդիր կապված Հայաստանում ներկայումս գործող ճանապարհային օրենքների հետ, որոնք ոստիկանությանը հնարավորություն են տալիս կիրառել օրենքը գումար վաստակելու համար, մինչդեռ դրանք պետք է կարևոր լինեն անվտանգ և կանոններով երթևեկելու համար: Օրինակ` Հայաստանում վերջերս ընդունված ամենածիծաղելի օրենքը այն է, որն արգելում է մեքենաներում ծխելը, մինչդեռ, իհարկե, թույլատրվում է ծխել ռեստորաններում, գրասենյակներում, որոշ հիվանդանոցներում, և նույնիսկ չկա ոչ մի օրենք անչափահասների ծխելու դեմ: Ըստ էության, այս նոր օրենքն էլ ավելի շատ ոստիկանների համար փող աշխատելու միջոց է` վարորդներին տուգանելով կամ պարզապես կաշառք վերցնելով, քան առողջապահական և անվտանգության նպատակներին ծառայելու միջոց: ՀԱՐՑ. Երբևիցե վախեցե՞լ եք, երբ մեքենա վարելիս այդ բանն եք արել: Կար մի պահ, երբ Դուք դուրս եկաք մեքենայից, (ինչը վստահ եմ` գիտեք, որ ԱՄՆ ում չեք կարող անել, երբ ոստիկանը կանգնեցնում է Ձեզ): Ինչո՞ւ հանկարծ այդպիսի բան արեցիք, և ինչպե՞ս էիք Ձեզ զգում: ՊԱՏԱՍԽԱՆ. Ես սովորաբար դուրս եմ գալիս մեքենայից, որպեսզի ոստիկանական մեքենայում պատահարի նկարահանումը դիտեմ: Ես չեմ վախենում, որ նրանք ինձ կարող են ձերբակալել կամ իմ նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել: Միակ բանը, որից ես վախենում և զգուշանում եմ, այն է, որ նրանք կարող է խելագարվեն և զենք պարզեն: ՀԱՐՑ. Հայաստանում սա Ձեր առաջի՞ն ընդհարումն էր ոստիկանության հետ: ՊԱՏԱՍԽԱՆ. Ես անընդհատ եկել եմ Հայաստան սկսած 2000 թվականից և իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ օդանավակայանից մեքենայով` որպես ուղևոր, դուրս գալու ժամանակ, երբ նրանք մեզ կանգնեցրին առանց որևէ պատճառի: Օդանավակայանը ոստիկանների նախընտրելի վայրն էր` վարորդներին ուղևորների հետ կանգնեցնելու համար, քանի որ եթե մարդիկ ժամանում են օդանավով, նշանակում է` փող ունեն: Նույնիսկ այդ ժամանակ որպես ուղևոր` ես միշտ ժամանակից շուտ զգուշացնում էի իմ վարորդներին, որ թույլ չեմ տա նրանց կաշառք տալ և սովորաբար վիճում էի ոստիկանության հետ, մինչև մեզ թույլ էին տալիս գնալ: Մի քանի տարի առաջ տուգանք գրելը համարյա չլսված բան էր. դու կամ կաշառք էիր տալիս կամ էլ վիճում էիր մինչև իրավիճակից ելք գտնելը: ՀԱՐՑ. Ինչու՞ եք կարծում, որ հոլովակը դիտելը կարևոր է ուրիշների համար` ներառյալ սփյուռքահայերի: ՊԱՏԱՍԽԱՆ. Սա հատկապես կարևոր է սփյուռքահայերի համար, ովքեր կայցելեն Հայաստան` մի կողմ թողնելով այն հասկացությունը, որ «Երբ Հռոմում ես, պետք է վարվել այնպես, ինչպես հռոմեացիները»: Սփյուռքահայերը, ովքեր գալիս են Հայաստան, ունեն եզակի հնարավորություն` օգնելու բարելավել այս պետությունը` նրանից պահանջելով նույն վերաբերմունքը և իրավունքները, որ իրենք ունեն արևմտյան երկրներում: Ամենալավ ճանապարհը, որով մենք կարող ենք բարելավել այս երկիրը, այն է, որ օգնենք նրան համապատասխանել այն չափանիշներին, որոնց մենք սովոր ենք Ամերիկայում և Եվրոպայում: Դիտեք «Հայաստան, Երևանի կոռումպացված ոստիկանության ահաբեկչությունը շարունակվում է» հոլովակը այստեղ` http://www.youtube.com/watch?v=r0igxk5RnVk http://www.youtube.com/watch?v=UkOqBYgzZ1M

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter