HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ATV-ն համագործակցելու է «Առավոտի» գլխավոր խմբագրի հետ

Թերթի տեղեկություններով՝ ATV-ի հետ շուտով համագործակցելու է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Նրան առաջարկվել է վարել կիրակնօրյա վերլուծական ծրագիր: ATV-ի ղեկավար Հրաչ Քեշիշյանի եւ Արամ Աբրահամյանի միջեւ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց, ամենայն հավանականությամբ, Արամ Աբրահամյանը կհամաձայնի: Թերթը նշում է, որ օրերս ATV-ում աշխատելու հրավեր է ստացել հեռուստալրագրող Վարդուհի Սիմոնյանը, որը նշանակվել է լրատվական ծառայության պետ: Ի դեպ, «Արմնյուզում» էլ լրատվական ծրագիրը ղեկավարում է Գնել Նալբանդյանը, որը ժամանակին «Ազատություն» ռադիոկայանում էր, ապա՝ Հ1-ում: Նա այստեղ է տեղափոխվել Արտակ Ալեքսանյանի հետ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter