HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի՞թե Ց. Թանգամյանի մատուցած ծառայությունները գերակա են, քան պետական, հասարակական շահը և մարդու իրավունքները»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2010 թ. ապրիլի 27-ի նիստում Արդյոք պահանջատե՞ր ենք: Աշխարհով մեկ արդարություն պահաջողը պետք է արդար լինի իր երկրում: Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի և Ղափանցյան փողոցի մի խումբ բնակիչներ 2 տարի առաջ հայտնել են, որ պետական սեփականություն հանդիսացող տարածքը, որը իրենց ուժերով դարձել է «Եղևնիների պուրակ» (շուրջ 600 ք.մ.), կեղծ փաստաթղթերի և բազմաթիվ օրինախախտումների միջոցով ապօրինաբար սեփականաշնորհվել է քաղաքացի Ցոլակ Թանգամյանի կողմից, ով իբր տարիներ առաջ չօրինականացված շինություն է ունեցել: Այն դեպքում, երբ տվյալ տարածքը պետության բացառիկ սեփականությունն է և սեփականաշնորհման ենթակա չէ, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11 կետի համաձայն` այդ հողաշերտերը դասվում են քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի շարքին: Դիմումին ծանոթանալուց, դրան կից փաստաթղթերն ուսումնասիրելուց և անձամբ տեղատեսություն կատարելուց հետո համոզվեցի, որ դիմումի մեջ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: Բնակիչների իրավացիությունը հաստատող փաթեթը մենք ուղղարկել ենք համապատասխան պետական մարմիններին: Այդ առնչությամբ իմ հարցմանը Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ իրոք տեղի է ունեցել, իրենց բնորոշմամբ, թյուրիմացություն: Այնինչ, մինչ օրս նշված կեղծարարների և դրանից օգտվողների հանդեպ չեն ձեռնարկվել համարժեք միջոցներ: Ավելին, քաղաքապետարանը դատարանին ուղարկել է մի նամակ, ուր դիմել էին բնակիչները, որը հակասում է մինչ այդ մեզ տրամադրած տեղեկություններին: Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տված եզրակացության համաձայն` տվյալ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումներում և հետևաբար, ենթակա է օտարման: Այս բարձր ամբիոնից հնչեցնելով այս խնդիրը, որով զբաղվում եմ մոտ 2 տարի` հարց եմ ուղղում իրավասու մարմիններին. մի՞թե քաղաքացի Ցոլակ Թանգամյանի մատուցած ծառայությունները գերակա են, քան պետական, հասարակական շահը և մարդու իրավունքները միասին վերցրած: Կրկին դիմում եմ Գլխավոր դատախազությանը` ակնկալելով, որ վերջ կդրվի նմանօրինակ սաբոտաժի դրսևորմանը, որը շարունակ ցուցաբերում է քաղաքապետարանի և Արաբկիրի դատախազության և քննչական մարմինների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter