HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանություն կատարելու համար օպերլիազորը դատապարտվեց 4 տարի ազատազրկման

Դատարանը ապացուցված է համարել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը: Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն

, որ` 2009թ. դեկտեմբերի 18-ին` 03:20-ի սահմաններում, ոստիկանության` Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է նույն ակումբի անվտանգության աշխատակիցների, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել: Գ. Գրիգորյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010թ. դատավճռով Գ. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter