
Այսօր Երեւանի «Տէցի կռուգ» կոչվող տարածքում մոտ 500 լիցենզավորված տաքսիների վարորդներ ժողով են անելու: Տաքսիստները հրավիրել են նաեւ կապի ու տրանսպորտի նախարարության եւ հարկային ծառայության ներկայացուցիչներին:
Անհատ տաքսիստների հավաքը տեղի է ունենալու «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպության միջոցով:
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց ՀԿ-ի համանախագահ Գևորգ Դոստուրյանը, քննարկվելու են այս ոլորտը կարգավորելու հետ կապված խնդիրները` լիցենզավորում, և այլն: Գևորգ Դոստուրյանը մանրամասներ չհաղորդեց` պատճառաբանելով, որ այժմ շատ զբաղված է: Միայն նշեց, որ հավաքվող անհատ տաքսու վարորդները լիցենզավորված են, սակայն բացի դրանից այլ խնդիրներ եւս կան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել