HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 1-ը

Ապրիլի 29-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում կկայանա «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Բաց հասարակության ինստիտուտի (Բուդապեշտ) աջակցությամբ: Ավելի քան 50 կազմակերպություն կներկայացնեն կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված և կազմված կրթական ծրագրեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր, դիդակտիկ նյութեր և այլն: Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, «IREX»-ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Քայլ առ քայլ», «Հավատ» և այլ կազմակերպություններ, «Նոյյան տապան» գրախանութը, «Մանկան» խաղալիքների խանութը, ինչպես նաև ներառական և հատուկ դպրոցներ, հիմնադրամներ, երեխայի զարգացման կենտրոններ և այլն: Տպագրվել է «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների տեղեկագիրը: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը, ժամը 15:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter