HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ուսանողական հավաք և երթ` մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատման դեմ

Վաղը` ժամը 10-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ դեպի Կառավարության շենք: Հավաքով և երթով ուսանողները իրենց  բողոքի ձայնը կբարձրացնեն ընդդեմ Կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը: Վաղվա երթին կմասնակցեն ուսանողներ ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, այլև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանից: Հավաքի և երթի կազմակերպիչները մոտ 15 ակտիվ ուսանողներ են, ինչպես նաև պետական համալսարանի երիտասարդ դասախոսներ: Կազմակերպիչներից ուսանող Դանիել Իոանիսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ երթը չի կայանա միայն այն դեպքում, եթե բավարարվի նրանց պահանջը` նախորդ տարվա համեմատ մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատում տեղի չունենա. «Նախորդ անգամ որոշ մարդկանց շահերը բավարարվեցին: Այս անգամ կազմակերպիչներից ոչ մեկ անձնական շահագրգռվածություն չունի, նրանց 80 տոկոսը աղջիկներ են, կամ արդեն ասպիրանտուրա ընդունվածներ, կամ էլ հիվանդության պատճառով բանակից ազատվածներ,ինչպես ես»,- նշեց Դանիելը: Ուսանողական նախորդ ցույցը չէր կայացել, որովհետև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացավ բավարարել ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա ընդունվողների պահանջները, բայց կրճատվեցին այդ ֆակուլտետի ասպիրանտուրայի և մյուս ֆակուլտետների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը: Հավաքի ընթացքում կհնչեն ելույթներ տարբեր ուսումնասիրությունների վերաբերյալ, թե ինչու չի կարելի կրճատել մագիստրոսական և ասպիրանտական տեղերը: Կազմակերպիչներից տեղեկացանք, որ դեռևս քննարկման փուլում են հավաքի և երթի ընթացքում նախատեսվող մյուս գործողությունները: Երթի մասին կազմակերպիչների իրազեկումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն` N 22 որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter