HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մասնակցել է Middle East Food ցուցահանդեսին  

Ապրիլի 26-28-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած Middle East Food ցուցահանդեսին մոտ երեք տասնյակ երկրների շարքում մասնակցել է նաև Հայաստանը: ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Զարգացման հայկական գործակալության կազմակերպմամբ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են Glass World, Konser, Dilijan Frolova, Noyan, Eurocup և Euroterm ընկերությունները: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` ԱՄԷ և Ծոցի տարածաշրջանի գործարար այցելուները քննարկել և գործնական առաջարկություններ են արել` կապված հայկական տաղավարի արտադրատեսակների հետ, հետաքրքրվել են նաև Հայաստանի այլ արտադրանքներով: Ցուցահանդեսի  կազմակերպիչներն ու այցելուները, նկատելով հայկական արտադրատեսակների բարձր որակն ու մրցունակությունը, ակնկալել ու կարևորել են հետագա ցուցահանդեսներում հայկական տաղավարի առավել ընդլայնված ներկայացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter