
«Կարծում եմ` մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, թե այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կմտնի Իսրայելի խորհրդարանի` Քսենեթի օրակարգ, այլ կուղարկվի հանձնաժողովների քննարկմանը, եւ այդպես հարցը կձգվի մինչեւ մյուս տարի այս օրերը»,- քիչ առաջ «Հենարան» ակումբում ասաց իսրայելագետ Արտակ Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ նախկին երեք տարիներին եւս հարցը քննարկվել է, բայց բանաձեւն այդպես էլ չի մտել Քսենեթի օրակարգ: «2008-ին որոշում կայացվեց հարցն ուղարկել մի հանձնաժողովի քննարկման, որը թուրքամետ դիրքորոշում ուներ, իսկ նախորդ տարի ուղարկվեց մեկ այլ հանձնաժողովի քննարկման, որի անդամները հայամետ էին»,- ասաց Արտակ Գրիգորյանը:
Իսրայելագետը նշեց, որ Քսենեթում, ինչպես եւ հրեական ողջ դիվանագտության մեջ, առաջնորդվում են ոչ թե զգացմունքներով, այլ շահերով, իսկ այդ շահերից չի բխում այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնել Քսենեթի օրակարգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել