HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանուն «կանաչ ապրելակերպ»-ի

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), «Երտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները, հանդիսանալով Earth Day Network-ի պաշտոնական գործընկերները Հայաստանում, կազմակերպել են մի շարք բնապահպանական միջոցառումներ` նշելու Երկրի օրվա 40-րդ հոբելյանը: Այս արշավի շրջանակներում Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում ապրիլի 16-ին ծառատունկ տեղի ունեցավ: «Էյ Թի Փի» ԲՀ-ի մասնագետը ծառատնկման վերաբերյալ ուսուցողական կարճ դասընթաց կազմակերպեց բոլոր մասնակիցների համար, որից հետո երկու հարյուր տնկի տնկեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Բրիտանական խորհուրդի, Երտասարդ կենսաբանների ասոցիաիցիայի, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության, Քվանտ վարժարանի ուսանողության և Ֆուլբրայթ գիտական ծրագրի մի խումբ կամավորների կողմից: Ծառատունկի հյուրն էր ՀՀ-ում Անգլիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ով միացավ մասնակիցներին և տնկեց իր ծառը երկրի օրվա առթիվ: Դեսպան Լոնսդեյլը իր գոհունակությունը հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին և հովանավորողներին այսպիսի կարևոր բնապահպանական միջոցառում կազմակերպելու համար: Երկրի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկեցին ստորագրահավաքով, որը նպատակ ուներ աջակցելու «կանաչ ապրելակերպին» Հայաստանում: Ավելի քան 3600 ստորագրություն է հավաքվել այս ընթացքում, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը խրախուսելու մասնավոր սեկտորի կազմակերպություններին որդեգրել «կանաչ ապրելակերպ»: Ստորագրահավաքի արդյունքները հրապարակվել են «Ինչպես ապրել կանաչ և կանգնեցնել կլիմայի փոփոխությունը» սեմինարի ընթացքում, որին մասնակցում էին մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներակայացուցիչներ: «Ժամանակն է խոսելու» քննարկումը, որը նույնպես կազմակերպված էր երկրի օրվա քարոզարշավի ընթացքում, անցկացվեց Կոնգրես հյուրանոցում: Քննարկմանը մասնակցեցին կլիմայի փոփոխության հարցերով մասնագետներ և գիտնականներ: Քննարկումը նպատակ ուներ բարձրացնելու երիտասարդության իրազեկվածության նպատակը կլիմայի փոփոխության հիմնահարցի և իր ազդեցության վերաբերյալ: Երկրի օր Հայաստան քարոզարշավի վերջին միջոցառումն էր «Ապրիր կանաչ» նկարչական մրցույթը, որին մասնակցում էին 7-13 տարեկան երեխաները: Մասնակիցները մրցանակների արժանացան «Էյ Թի Փի» ԲՀ-ի, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի, Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի և «ԼՕԼՕ» մանկապատանեկան ամսագրի կողմից: «Էյ Թի Փի» ԲՀ-ի բնապահպանական կրթության բաժինը կազմակերպեց երգի և բանաստեղծության մրցույց այն բոլոր երեխաների համար, որոնք ներկա էին, բայց չէին մասնակցում նկարչական մրցույթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter