HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և աուդիտորների ազգային ասոցիացիայի պաշտոնյաների պատվիրակությունը: Պատվիրակությունն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը: ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը ներկայացրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն առնչություն ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ՊՆ համակարգի ընթացիկ բարեփոխումներն ու դրանց հեռանկարները, իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մոտեցումները տարածաշրջանային հակամարտությունների, և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը և այդ ոլորտում կատարված աշխատանքները: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանել է Հայաստանի պետական սահմանների պահպանման գործում ՊՆ դերակատարության, ՆԱՏՕ-ի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնակցության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրավասությունների շրջանակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության անցկացման վերաբերյալ պատվիրակության անդամների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter