HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Փամբակ գետում հայտնաբերված դիակի վրա բռնության հետքեր չեն եղել

2010 թվականի ապրիլի 21-ին ժամը 17.30 րոպեին Վանաձորի ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Վանաձոր քաղաքի «Քիմիական մանրաթելերի» գործարանին հարակից տարածքում` Փամբակ գետում, հայտնաբերվել է անհայտ տղամարդու դիակ: Պարզվել է` խեղդվողը մարզի Դարպաս գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Արտավազդ Վարդգեսի Բայադյանն է, ով 2010 թ. մարտի 20-ին ժամը 9.30-ի սահմաններում դուրս է եկել տնից, գնացել Դարպաս գյուղի Ճալա կոչվող վայրը` երկաթի թափոն հավաքելու և ընկել է վարարած գետը: Մոտ 7 կմ քշվելով գետի հոսանքով` դիակը հայտնվել է վերոնշյալ` գործարանին հարակից տարածքում: Փրկարարների ուժերով դուրս բերվելով` հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական  վնասվածքներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter