HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հերթական քրեական գործը Վանաձորի մանկատան տնօրենի դեմ

2010 թ. հունվարի 15-ին ՀՀ գլխավոր  դատախազության կողմից «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արշալույս Հարությունյանի դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով. 2007-08 թթ. «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արշալույս Հարությունյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և այլ անձնական շահագրգռություններից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է հակառակ կառավարության շահերի և կնքված մատակարարման պայմանագրերում չներառելով պայմանագրերի գների վերանայման վերաբերյալ դրույթներ` շուկայականից ընդհանուր առմամբ 3 մլն 4 հազար 987 դրամ ավել գնով մանկատան համար ձեռք է բերել տարբեր տեսակի ապրանքներ, հիմնականում` սննդամթերք: Նախաքննության նպատակով գործն ուղարկվել է Լոռու  մարզի քննչական վարչություն: Գործը  գտնվում է քննիչ Սասուն Մխիթարյանի վարույթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter