HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է թմրամիջոց պատրաստելու լաբարատորիա

Իրավապահներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս խուզարկել են 1959 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Հովհաննես Դ.-ին պատկանող` «Նոր-Խարբերդ»-ի 11-րդ փողոցում գտնվող տունը, որի նկուղից հայտնաբերվել է «ափիոն» թմրամիջոցի պատրաստման համար «պրեկուրսոր» հանդիսացող քացախաթթվի անհիդրիդի պատրաստման ապօրինի լաբորատորիա: Նկուղում` մետաղյա սեղանի վրա, հայտնաբերվել է 300 գ տարողության ապակյա կոլբա` 100 գ յուրահատուկ հոտով հեղուկի պարունակությամբ և 500 գ տարողության կոլբա` 50 գ յուրահատուկ հոտով հեղուկի պարունակությամբ, նույն սեղանի վրայից` 20 մգ դատարկ ներարկիչ` յուրահատուկ հոտով հեղուկի հետքերով: Ըստ Հովհաննես Դ.-ի` հայտնաբերվածը քացախաթթվի անհիդրիդ է, որն ինքը նկուղում քիմիական եղանակով պատրաստել և պարբերաբար 1 գրամը 300 դրամով իրացրել է մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Դ. Աղագուլյանին (կալանքը կրում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում): «Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter