Սեփականաշնորհվում են փախստականների զբաղեցրած տարածքները
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշումը, որի նպատակը Երեւան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 եւ Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հասցեներում գտնվող հանրակացարաններում ժամանակավորապես բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների բնակարանային, սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ իրավական երաշխիքների ապահովումն է։
Գործադիրը հաստատել է Երեւան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը, ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել բնակարանների բաշխումը կատարել վիճակահանությամբ եւ դրա արդյունքով նշված անձանց հետ ՀՀ անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել