HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա երթուղիներ` մայիսի 30-ից

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը «Նովոստի Արմենիա» լրատվական կենտրոնում ներկայացրեց իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաեւ Երեւան-Բաթումի եւ միջպետական ուղղությունների նորացված ժամանակացույցերը: Մայիսի 30-ից կգործեն Երեւան-Բաթումի-Երեւան ամենօրյա երթուղին: Երեւան-Արմավիր-Երեւան ուղղությամբ գնացքը կաշխատի օրական 4 անգամ, Երեւան-Արարատ-Երեւանը` օրական 2 անգամ, հնարավոր է, որ երթուղիներն ավելանան: Շեւկետ Շայդուլլինը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվանից գնացքի տոմսերի արժեքում ներառված կլինեն ուղեւորների ապահովագրումը: Իսկ երեխաների համար կգործեն գնային զեղչեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter