HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական հետախուզության բաժանմունքի պետին մեղադրում են բռնություն գործադրելու մեջ

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ապրիլի 29-ին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Վերջինս մեղադրվում է Վ. Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Մասնավորապես պարզվել է, որ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է՝ չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, այս տարվա ապրիլի 13-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա.Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա` նրա նկատմամբ կիրառել բռնություն: Վ. Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանն ականատես են եղել նաեւ բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, ովքեր նախաքննության շրջանակներում հարցաքննվել են եւ դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ: «Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են նոր փորձաքննություններ, այդ թվում` հետմահու դատահոգեբանական: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովեու ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաքննական մարմինը դեռեւս չի ստացել նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ», հաղորդում են Հատուկ քննչական ծառայությունից: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես փոխանցում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, Աշոտ Հարությունյանի նկատմամբ իբրև խափանման միջոց կիրառել է երկամսյա կալանավորումը: Լուսանկարը` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter