HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը տուժողներին փորձել է կաշառել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու նպատակով պաշտպանի կողմից տուժողներին կաշառելու դեպքի առթիվ: Հարզդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանի մոտ այս տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով ԻԻՀ քաղաքացիներ Ս. Շաքրեհոսեինիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մ. Շառիֆյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորում, իսկ ռեստորանի մատուցողուհի Հայկանուշ Գալստյանը, պահակ Վաղինակ Եղիկյանն ու ռեստորանի հաճախորդ Արսեն Խաչատրյանը ճանաչվել են որպես տուժողներ: «Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մեղադրյալների պաշտպանությունը ստանձնած փաստաբանը ապրիլի 12-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում գործով տուժողներ Վ. Եղիկյանին և Հ. Գալստյանին նրանց աշխատատեղում` Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանում, տվել է համապատասխանաբար 600 և 700 ԱՄՆ դոլար՝ նախկինում տված ցուցմունքներից հրաժարվելու եւ նշված մեղադրյալների մեղավորությունը բացառող սուտ ցուցմունքներ տալու համար»,- հաղորդում են Գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter