HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղումների հետևանքով

Երեկ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի տարածքում նկատվում է գրունտային ջրերի մակարդակի բարձրացում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ջրերի մակարդակի զգալի բարձրացման հետեւանքով ջրալցվել է Լ. Սարգսյանին պատկանող տան առաջին հարկը: Գյուղապետի  կողմից տան բնակիչներին ժամանակավոր կացարան է առաջարկվել: Դեպքի մասին տեղյակ է պահվել Արարատի մարզպետը: Նույն օրը, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան-Կավարտ բանավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, սարալանջից տեղի է ունեցել ավազի հոսք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով  «Լեն հանքեր» կոչվող թաղամասում մոտ 16 մ երկարությամբ եւ 5 մ բարձրությամբ հողի զանգված սահել է ներքեւ, լցվել ավտոճանապարհին` բարեբախտաբար չխոչընդոտելով երթեւեկությունը: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter