Չափաքանակները հաստատվել են
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու մասին։ Որոշման համաձայն` այդ չափաքանակները կտրամադրվեն ՀՀ պետական կառավարման մարմիններին ոլորտային 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի նախագծերն ավարտուն տեսքի բերելու համար։
Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել