HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է մեքենան, երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել է

Շուրջ 1 ժամ առաջ Գրիգոր Լուսավորիչ փողոցում` Ձկան խանութի մոտ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները արգելել են մեքենաների և մարդկանց տեղաշարժը: Պատճառը եղել է ճանապարհի վրա` երթևեկելի հատվածում «Մամա Միա» ընկերության սննդի տեղափոխման «Մոսկվիչ»` 05 OT 160 համարանիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը: Տուժողներ չկան: Վարորդը ևս հասցրել է դուրս գալ մեքենայից: Քանի որ ավտոմեքենան գազով է աշխատել և մեծ ծուխ է առաջացել, ոստիկանության աշխատակիցները մտավախություն են ունեցել, որ այն կարող է պայթել: Սակայն փրկարար ծառայության աշխատակիցները մարել են մեքենայում բռնկված հրդեհը: Արդեն վերականգնվել է նաև երթևեկությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ կատարվելու է փորձաքննություն, որպեսզի պարզվեն հրդեհի բռնկման պատճառները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter