Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 10 մարզիկ
2010թ. մայիսի 13-ից 17-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է յոթ մարզիկ և մեկ մարզուհի: Եվս երկու մարզիկ մեր երկիրը կներկայացնի մարտական սամբոյի գոտեմարտերում:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է, որ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար մայիսի 3-ից 12-ը Հայաստանի ընտրանին Բելոռուսի «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել