HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկե մեդալ Սուրեն Զոլյանին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ապրիլի 30-ին կայացել է խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Լևոն Հայրապետյանը: Նիստին քննարկվել են համագործակցության խնդիրներ, որոնցից մեկն էլ բուհում կանանց սամբոյի խմբակներ բացելն է: Ֆեդերացիայի նախագահը լեզվաբանական համալսարանի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Զոլյանին հանձնել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված պատվոգիրն ու հատուկ ոսկե մեդալը, շնորհակալություն հայտնել կրթօջախի բացմանն ու կայացմանը աջակցելու, սամբո մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը օժանդակելու, ինչպես նաև` Ազգային զարթոնքի ու Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter