HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում Վիլ Ուրբանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Ապրիլի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Վիլ Ուրբանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ժան Պոլ Բրեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Վիլ Ուրբան քաղաքի ավագանու անդամ Մովսես Նիսանյանը: Հրանուշ Հակոբյանը ողջունեց պատվիրակության ղեկավարի մտադրությունը` Արցախ այցելելու և ավելի մոտիկից ծանոթանալու միջազգային չափանիշների համաձայն ժողովրդավարության ճանապարհով զարգացող Արցախին: Բարձր գնահատելով ֆրանսիական պետության ջանքերը Հայոց ցեղասպանությունն օրենքի մակարդակով ճանաչելու և դատապարտելու գործում` նախարարը հույս հայտնեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ճանաչումը կբացառի ապագայում նման ոճրագործությունների իրագործումը: Տեղեկացնելով սփյուռքի համայնքների ամբողջական պատմություն ստեղծելու մտադրության մասին` Հրանուշ Հակոբյանը քաղաքապետին առաջարկեց ստեղծել մի հանձնախումբ, որը կզբաղվի Վիլ Ուրբանի հայերի պատմությունն ուսումնասիրելու գործով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելու, փոխանակման ծրագրեր իրականացնելու հարցեր: Նախարարը տեղեկացրեց նաև Հայաստանում երկքաղաքացիության ձեռքբերման գործընթացում բյուրոկրատական խնդիրների հետ կապված նախկինում եղած բարդությունների վերացման մասին: Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության մամուլի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter