HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետությունը հստակորեն կատարել է իր պարտականությունները սոցիալական բոլոր տեսակի վճարների ու աշխատավարձերի առումով»

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը: Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն շաղկապված են երկրի տնտեսական կյանքի հետ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր դրսևորումներն ունեցավ նաև Հայաստանում: ՀՀ իշխանությունները կատարեցին և շարունակում են կատարել քայլեր, որոնք ուղղված են հնարավորինս նվազագույնի հասցնելու ճգնաժամի բացասական հետևանքները և խրախուսելու արագ վերականգնումը: Այս ընթացքում մենք մեծ ուշադրությամբ եք հետևել հատկապես սոցիալական ոլորտին և արել ենք առավելագույնը աշխատատեղերի պահպանման ուղղությամբ: Պետությունը հստակորեն կատարել է իր պարտականությունները սոցիալական բոլոր տեսակի վճարների ու աշխատավարձերի առումով: Այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեր ակնկալիքներն էին: Դա նշանակում է, որ տնտեսական աճն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր և կենսամակարդակի բարձրացում: Կրկին շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ` այն համոզմունքով, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է հայրենիքի կառուցման ու ստեղծագործ արարման իր ուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter