Տունը տրամադրել է մարմնավաճառներին
Ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակչուհի, 39-ամյա Արմենուհի Ա.-ն իր տունը տրամադրում է մարմնավաճառ կանանց` պոռնկությամբ զբաղվելու համար: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նախօրեին Արմենուհի Ա.-ն բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է,
որ նա 2009-2010 թթ. ընթացքում իր տունը պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ` 37-ամյա Օվսաննա Ե.-ին, 41-ամյա Գայանե Դ.-ին և 30-ամյա Տաթևիկ Կ.-ին: «Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել