Բարձր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի համար պատգամավորները մեղադրում են Կառավարությանը
Քանի որ օրենքներ ընդունելու եւ օրենսդրական դաշտը կարգավորելու բացառիկ հնարավորություն ունեն միայն Ազգային Ժողովի պատգամավորները, «Հետքը» մի քանի պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարկերի բեռի տակ հայտնված գյուղացիների վիճակը բարելավելու եւ հնարավորինս ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Պատգամավորները եւս գյուղացիների վիճակը ծայրահեղ գնահատեցին եւ խոստացան առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով եւ ակտիվ քննարկումներով:
ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյան
Իրապես շատ լուրջ խնդրի ենք բախվում: Եվ այն պետք է դիտարկել պետության կողմից վարվող տնտեսական, դրամավարկային քաղաքականության տրամաբանության մեջ, մեր երկրում սոցիալական անարդարության ու անպաշտպանության համատեքստում:
Ակամայից հիշում եմ միջնադարյան Հայաստանի դաժան ու կեղեքիչ հարկային տեսակները` ձիու թամբի հարկ, ճոպանի հարկ, գլխաշորի հարկ եւ այլն, որոնք ուղղված էին գյուղացուն ստրկահաճ ու գետնաքարշ դարձնել` խճճելով անտանելի ոստայնում:
Տարեկան 24% տոկոսադրույքուվ, այն էլ 5 տարով վարկն արդեն իսկ դատապարտված է ձախողվելու ու կործանելու վարկառուին: Պատահական չեն դատարաններում հաճախակի դարձած վարկառուների դեմ հարուցված դատերը:
Մի անգամ էլ ես բախվում այն իրողության հետ, որ Կառավարության հայտարարած «ճշմարտությունները», հակաճգնաժամային ծրագրերն ու իրականությունը բոլորովին կապ չունեն միմյանց հետ:
Սեփական հողի վրա, երկիրը երկիր դարձնող, սահմանը պահող, պարենային անվտանգությունն ու կայունությունը ապահովող գյուղացին, որը նաեւ արտադրող է, սեփականատեր, բոլորովին պաշտպանված չէ:
Տարածքային համաչափ զարգացման մասին է հայտարարում Կառավարությունը, իսկ իրականում վարվող քաղաքականությամբ գյուղացուն դրդում ձեռնունայն մնալ ու ելքը այլ աշխարհագրություններում փնտրել:
Այս մոտեցումով ոլորտի զարգացման հեռանկարի մասին խոսելն ավելորդ է, երբ ոչ որպես քաղաքացի, ոչ որպես արտադրող գյուղացին պաշտպանված չէ, երաշխավորված չէ ու գնահատված չէ պետության կողմից:
Պետության պարտականությունն է բոլոր ռիսկերի հաշվարկումն ու տնտեսական անվտանգության այնպիսի միջավայրի ստեղծումը, որ խթանի ոլորտի զարգացումը: Ոլորտ, որն ուղղակիորեն առնչվում է ազգի եւ պետության պարենային անվտանգության հետ:
Պետության կարգավորիչ դերակատարությունը պարզապես անհրաժեշտություն է. պետությունը պարտավոր է հստակ վարկային քաղաքականություն վարել` իբրեւ պետական շահ դիտարկելով երկրի անվտանգությունը, կայունությունը, հուսալիությունը, գյուղացիների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը:
Կարծում եմ, որ գյուղացիական վարկերը պետության կողմից պիտի համաֆինանսավորվեն` բարձրացնելով վարկերի մատչելիությունն ու երաշխավորելով դրանց արդյունավետությունը:
Որքան հիշում եմ, տարիներ առաջ 100 մլն դոլար հատկացվեց` գյուղվարկերը պետության կողմից համաֆինանսավորելու նպատակով: Ըստ էության, ծրագիրը չի աշխատել կամ չի գործադրվել, այլապես ներկա պատկերը չէինք ունենա:
Խնդիրը խորապես գիտակցվում եւ կարեւորվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից: Առաջիկայում մեր խմբակցությունը շրջանառության մեջ կդնի «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կփորձի օրենսդրական լուծումներ տալ այս խիստ ցավոտ խնդրին` միաժամանակ այն կառուցելով մեր երկրի համար գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների ու գյուղացիների շահերի պաշտպանության վրա:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյան
Գյուղացիական վարկերի հարցը ոչ թե մեկ անգամ է բարձրացվել ու ոչ միայն իմ կողմից, այլ անկախ պատգամավորներ այդ հարցը եւս բարձրացնում են: Այնպես որ, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է:
Մեր կարծիքով, գյուղատնտեսությունը պետք է նվազագույն տոկոսադրույքով վարկավորում ստանա: Այն գումարները, որ այսօր Հայաստանը որպես արտաքին պարտք վերցնում է եւ ցածր տոկոսադրույքով տալիս է խոշոր ձեռնարկություններին, ու չգիտես ինչու, այն շինարարական ընկերություններին, որոնք մինչեւ ճգնաժամը գերշահույթներ ունեին եւ բնակչության եկամուտների մեջ նրանց ներդրումը չէինք տեսնում, ճգնաժամի պայմաններում արտաքին պարտքի հաշվին նրանց շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրում, իսկ գյուղացիների նկատմամբ նմանատիպ քայլեր չեն կատարվում:
Գյուղացիները ոչ միայն իրենց ունեցվածքն են այսօր կորցնում, այլեւ հնարավորություն չեն ունենում, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն:
Իսկ ինչու՞ իշխանությունները քայլեր չեն անում, որովհետեւ, ինչպես միշտ, հույսները դնում են, որ ընտրությունների ժամանակ 5000 դրամ ընտրակաշառք, պարարտանյութ կամ դիզվառելանյութ բաժանելով գյուղացիներին` այդ մարդիկ իրենց ձայնը կտան իշխանություններին:
Սա է գլխավոր պատճառներից մեկը, գյուղացիների տանջանքների գնով իշխանությունները այսպիսի քաղաքականություն են վարում եւ հնարավորինս փորձում են գյուղացիներին հնազանդ վիճակում պահել, որպեսզի իրենց առօրյա հոգսերից բացի այլ մտահոգություն չունենան:
Օրենսդրական փոփոխությամբ հանդես գալը մի փոքր բարդ պրոցես է լինելու, որովհետեւ ցանկացած դեպքում վարկերը տրամադրվում են առեւտրային բանկերի կողմից` սեփականության տեսակ են, եւ ըստ իշխանությունների` շուկան է կարգավորում:
Բայց ես կարծում եմ` ոչ թե շուկայի կարգավորման խնդիրն է, այլ հնարավորինս գյուղացիներին ունեզրկելու, եւ նրանց հողամասերը խոշոր հողատերերը, օլիգարխները վերցնելու քաղաքականություն են վարում:
Ամեն դեպքում, կփորձենք որոշակի ելք գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար եւ Կառավարությանը կառաջարկենք, թեեւ բազմիցս առաջարկներ եղել են, որ այն ցածր տոկոսադրույքով վարկերը, որոնք դրսից են վերցվում եւ նպատակ ունեն գյուղատնտեսությունը զարգացնել, նմանատիպ տոկոսադրույքներով էլ հասնեն գյուղացիներին:
Անկուսակցական պատգամավոր Լյովա Խաչատրյան
Այն բանկերը, որոնք վարկեր են տալիս` առանց հավաստիանալու, որ վարկառուն իր աշխատանքով հնարավորություն ունի վարկը մարելու, ուրեմն նպատակ ունեն հանցավոր միտումով այդ մարդկանց տները ձեռքներից խլել եւ նրանց հանցագործ, գաղթական դարձնել:
Այս վիճակը կարգավորելու համար առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եմ գալու Ազգային ժողովում: Այժմ լավ իրավաբան եմ փնտրում, որպեսզի նախագծին իրավաբանորեն ճիշտ ձեւակերպում տա, եթե մոտ օրերս իրավաբան չգտնեմ, ես իմ ինժեներական լեզվով կգրեմ, կներկայացնեմ:
Ուզում է ձեւակերպումները լինեն անգրագետ ձեւով, դա արդեն ինձ չի հետաքրքրում, բայց որ այդ խնդիրը մինչեւ վերջ կբարձրացնեմ` դրանում չկասկածեք:
Նախ, որ ասում եք վարկերը 24 տոկոսով են տալիս` այդպես չէ: 24 տոկոսը վարկն է, մեկ տոկոսը` թղթերի ձեւակերպումը, 3 տոկոսը հաշվեհամարը պահելու համար է եւ այլն: Մոտավորապես վարկը գյուղացու վրա նստում է 28 տոկոս:
Վարկերի մեծ մասը, որ հիմա տալիս են գյուղացիներին, դրսից բերած ցածր տոկոսադրույքով վարկեր են, որ պիտի գյուղատնտեսությունը զարգացնեն: Հետեւաբար, այսօր հնարավոր է տոկոսադրույքն իջեցնել, թե հիմա ի՞նչ են անում, ինչու՞ չեն իջեցնում` մանրամասներին տեղյակ չեմ, բայց որ կարող են տոկոսադրույքն իջեցնել, միանշանակ է:
Գյուղատնտեսությանը տրվող վարկերը ցածր տոկոսադրույքով վարկեր պետք է լինեն: Ոչ մի գյուղատնտեսություն 24-28 տոկոս վարկով շահույթ չի կարող ստանալ: Գյուղացիներն արդեն հրաժարվում են իրենց հողերից:
Շատերն էլ չեն կարողանում հրաժարվել, որովհետեւ հարկերը չեն փակել, իսկ օրենքը թույլ չի տալիս համայնքին գյուղացու հողն անվճար ետ վերցնել, քանի պարտքը զրոյական չէ: Հասկանու՞մ եք ինչ վիճակ է սկսվել:
Ապարանի տարածաշրջանում 50 ընտանիք հողերը գցել են համայնքին ու հրաժարվել: Հող գնող չկա, բարձր լեռնային շրջանի գյուղացիները չեն էլ ուզում կոպեկների արժեք ունեցող հողի վաձավճարները փակել, որովհետեւ այդ հողից բացարձակ եկամուտ չեն ստանում:
Բարձր լեռնային գյուղերում հիմնականում հացահատիկ են մշակում: Դրսից չգիտեմ ինչ գներով հացահատիկը բերում են, իսկ երբ մեր մոտ հացահատիկը հասունանում է, իրար հետ պայմանավորվում են ու 85-90 դրամից ավել չեն ընդունում:
Կոպեկներով գյուղացուց առնում են, հետո տանում ցորենը մաքրում են ու միայն դրա թեփը 20 տոկոս ավել գնով վաճառում նույն գյուղացու վրա: Պետք է հացամթերք արտադրող ընկերություններին պարտադրեն, որ հանրապետության ներսում արտադրվող բերքը նորմալ գներով գնեն, հետո նոր միայն դրսից ներկրեն, հակառակ դեպքում ոչ մեկը հող չի մշակի:
Արդեն նկատվում է, որ լեռնային գյուղերում տարեց տարի մարդիկ հրաժարվում են իրենց հողերից:
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան, ՀՀԿ
«Միշտ պետք է լինեն եւ հաջողակներ եւ անհաջողակներ, տնտեսական գործընթացը հենց դրանով է առանձնանում, գյուղացին պետք է ճիշտ գնահատեր իր ռիսկերը»,- նշում է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա լսել էր գյուղացիական վարկերի մասին, գիտեր նաեւ, որ գյուղացիները, չկարողանալով վճարել դրանք, կորցնում են իրենց տունը, ունեցվածքը, հողը, բազմաթիվ դատական գործեր կան ընթացքի մեջ: Գյուղացիները անձամբ իրեն չեն դիմել, Գագիկ Մինասյանը ասում է` ճիշտ են արել, պետք է բանկին դիմեն, որովհետեւ այդ փողի տերը բանկն է:
«Եթե դուք պայմանագիր եք կնքել, ապա պետք է այն անպայման կատարեք, բանկերը զոռով չեն գալիս, ասում, որ էս վարկերը վերցրեք, ցանկացած վարկ ծնվում է այն ժամանակ, երբ բանկում փող է հայտնվում, իսկ բանկում փող է հայտնվում ավանդների միջոցով, եւ եթե չեք կարողանում այդ վարկը հետ տալ բանկին, տուժում է ավանդատուն, այս խնդիրները լուծվում են տնտեսական ընդհանուր խնդիրների ենթատեքստում»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ն որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, պատասխանեց. «Տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ խնդիրներ առաջացան, եւ դրանցից մեկն էլ հենց գյուղացին է, պետությունը ինչ իր հնարավորությունների սահմաններում կա, օգնում է, մի բան պետք է լավ հասկանանք` սրանք տնտեսական հարաբերություններ են, դուք պայմանագիր եք կնքել»:
Գագիկ Մինասյանը նշում է, որ պետությունը որոշ շրջաններում 30.000 տալիս է, որ գյուղացին հողը մշակի, տեխնիկայի հետ կապված հարցերում է օգնում:
Իսկ հնարավո՞ր չէ տոկոսադրույքները նվազեցնել կամ ժամկետները երկարացնել:
«Տոկոսադրույքն իջնում է, երբ այդ փողի առաջարկը շատ ավելի մեծ է լինում, կամ մեծ մրցակցություն կա վարկ տալու համար, որեւէ ադմինիստրատիվ ճանապարհով վարկային տոկոսների իջեցումը որեւէ շուկայական երկրում հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ եթե վարկ են տրամադրում, իրենք պետք է այնպիսի տոկոս տան ավանդատուներին, որպեսզի համաձայնեն այդ վարկը տալ, ավանդատուն իր փողը միշտ դնում է այն բանկում, որտեղից ամենաբարձր տոկոսն է ստանում, հետեւաբար դա ընդհանուր պրոցես է, այլ բան է, երբ պետությունը վերցնում է հատուկ նպատակային վարկեր, այդպիսիք լինում են, բայց դրանցով ամբողջ տնտեսությունը սպասարկել հնարավոր չէ»,- պատասխանեց Գագիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Գագիկ Մինասյանը նշում է. «Պատկերացրեք ավանդատուները իրենց ավանդները դրել են որեւէ բանկում, եւ հիմա դուք գնում եք ասում` տվեք ինձ իմ փողը, ես գնում եմ սառնարան գնեմ, բանկը ինչպե՞ս կարող է ասել, որ ես ձեզ չեմ կարող ձեր փողը տալ, որովհետեւ գյուղացին չի վերադարձրել իր վարկը, բանկը փող չի տպում, եթե փողը հետ չի գալիս, ապա ինչպե՞ս բանկը այդ փողը հետ տա այդ ավանդատուին»:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել