HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան

Դաստակերտը հացառատ քաղաք չէ

Քաղաք - Խոշոր բնակավայր, որի բնակիչներն զբաղվում են գլխավորապես արդյունաբերության եւ առեւտրի մեջ, ինչպես նաեւ սպասարկման, կառավարման, գիտության եւ մշակույթի ոլորտներում: Քաղաքը սովորաբար մշակութային եւ վարչական կենտրոն է շրջակա տարածքի համար: Բնակավայրը քաղաքի կարգին դասելու համար անհրաժեշտ է հաշվի առնել բնակչության թիվը եւ կատարելիք ֆունկցիաները:

Դաստակերտ - Քաղաքատիպ ավան Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ, շրջկենտրոնից 17 կմ հարավ: Դաստակերտի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրի բազայի վրա ավանում գործում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաճյուղը` իր հարստացուցիչ ֆաբրիկայով: (ՀՍՍՀ հանրագիտարան)

Եվ որտեղիգց հաց լինի, եթե վարելահող չկա: Մարզի եղած-չեղած հողերը վաղուց բաժանել են գյուղական համայնքներին: Դաստակերտին բաժին են հասել քաղաքի կարգավիճակն ու բյուջեի լրավճարները: Դաստակերտ քաղաքում 317 մարդ է ապրում: Մեծամասնությունը Ադրբեջանից է փախել: Այս 317 մարդիկ միասին վերցրած` ունեն 3 անձնական օգտագործման ավտոմեքենա: Բայց քաղաք է վերջապես, հանաք բան չկարծեք` անվտանգ երթեւեկության համար ճանապարհային երթեւեկության մոտ 10 նշան է տեղադրված: Ժամանակ առ ժամանակ բյուջեից փող է հատկացվում նոր նշաններ տեղադրելու համար: Վերջերս իշխանություններն առաջարկեցին լուսացույց տեղադրել: Քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանը հրաժարվեց: Ասում է` այդ նշաններն ու լուսացույցը դնելու տեղ չկա... Քաղաքի բնակչության միայն 8%-ն է աշխատում` փոստում, քաղաքապետարանում, մեկ էլ` դպրոցում: Քաղաքում բուժօգնության կետ կա: Դպրոց է հաճախում 44 երեխա: Տարեկան ծնվում է 2-3 երեխա: Ծննդկաններին քաղաք Դաստակերտից տանում են Սիսիանի ծննդատուն: Մի քանի տարի առաջ կանանցից մեկին չհասցրին ծննդատուն տանել. երեխան ծնվեց կամրջին` Դաստակերտի մատույցներում:

Խորհրդային տարիներին (1968-ին) քաղաքում 4000 մարդ էր ապրում: 1975-ին կոմբինատի փակումից հետո Դաստակերտին հիշատակ մնաց միայն իր կարգավիճակը` քաղաք: Իրենց պատգամավորին` Ալեքսանդր Սարգսյանին, քաղաքի բնակիչները տեսել են միայն մեկ անգամ` 2008-ի նախընտրական հանդիպման ժամանակ: Դեռ պատգամավորության թեկնածու էր: Քաղաքի բնակիչներն իրենց «ընտրյալին» եւս մեկ անգամ տեսնելու սին պատրանքներ չունեն...

Գերման Ավագյան

Տես նաեւ՝ Դաստակերտը հացառատ քաղաք չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter