HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Հոնդուրասի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Սեպտեմբերի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter